Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի հայտարարությունը, թե Ամերիկան հայտնաբերել է ոչ թե Կոլումբոսը, այլ մուսուլման ձկնորսները, շարունակում է լայնորեն քննարկվել և ծիծաղի առիթ տալ Թուրքիայի ներսում ու սահմաններից դուրս:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նոյեմբերի 12-ին Ադրբեջանի ԶՈՒ կողմից խոցված ուղղաթիռի անձնակազմի ճակատագիրը պարզելու և դիակները վերադարձնելու ուղղությամբ ԵԱՀԿ գործող նախագահի, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների կողմից իրականացվող քայլերի համակարգմանն առնչվող հարցեր:
Նոյեմբերի 17 ին աշխատանքային այցով Բելգիայում գտնվող ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հանդիպեց Եվրոպական հանձնաժողովի կրթության հարցերով նորանշանակ հանձնակատար Տիբոր Նավրաչիչի հետ:
Երևան քաղաքում կայացել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների կազմակերպչական աշխատանքները համակարգող հանձնաժողովի առաջին նիստը:
Այսօր Հայոց ցեղասպանության վավերագրերի շուրջ գեղանկարչական, գրաֆիկական աշխատանքների և քանդակի մրցույթի մասնակիցները հրավիրվել են մասնագիտական հանձնաժողովի հետ հանդիպման:
ՌԴ արտաքին գործերի նախարարությունը Ռուսաստանից ու Գերմանիայից դիվանագետների փոխադարձ արտաքսումը չի կապում ԳԴՀ արտաքին գործերի նախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերի վաղը կայանալիք այցի հետ:
Այսօր թերևս խոսեմ «Pax Azerbaijana» եզրույթի մասին, որը ադրբեջանական գերիշխանության աշխարհաքաղաքական նախագիծ է: Կտեսնենք, որ այն այլևս «գետնի վրա» գոյություն ունեցող իրողություն է:
Եվ ուրեմն, Pax Azerbaijana-ն կամ, որ նույնն է՝ «Ադրբեջանական խաղաղությունը», աշխարհաքաղաքական հասկացություն է, որն արտահայտում է Ադրբեջանի ձգտումը՝ Հարավային Կովկասում հաստատել գերիշխող դիրք և տարածաշրջանային զարգացումները ենթարկել սեփական ռազմավարական շահերին...